Քաղաքականության մեջ ընդունվա՞ծ է ցենզուրայից դուրս քննադատությունը
Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ԱԺ ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ընգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում, քանի որ պատգամավորի աշխատանքն իրեն խորթ է.
–Ե՛վ նախորդ ընտրություններին, և՛ այս ընտրրություններին եղել են առաջարկներ ցուցակ ընդգրկվելու վերաբերյալ, բայց ես վաղուց հայտարարել եմ, որ ինձ Ազգային ժողովի պատգամավոր լինելը հոգեհարազատ չէ։ Երբեք ցանկություն չեմ ունեցել և կարծում եմ՝ հետագայում էլ չեմ ունենա լինել ԱԺ պատգամավոր։
«7օր»–ի հարցին՝ ինչպես է վերաբերվում ՀՀԿ ցուցակում այնպիսի մարդկանց ներգրավվածությանը, որոնք 4–5 տարի առաջ խիստ քննադատության էին ենթարկում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը (օրինակ՝ Արտաշես Գեղամյանը և նրա նմանները), Իսագուլյանը պատասխանել է.
–Քննադատությունը քաղաքականության մեջ երբեք չպետք է դիտարկեք որպես թշնամություն։ Քաղաքականության մեջ նույնիսկ երբեմն ցենզուրայից դուրս քննադատությունը չի կարելի վերածել մի իրավիճակի, որ այդ մարդկանց մեջ առաջանա թշնամություն, և անհնար լինի համագործակցությունը։ Քաղաքականության մեջ այդ երևույթները բնական են և հասկանալի։
Հարցը՝ «Փաստորեն, քաղաքականության մեջ բնակա՞ն է, որ տեսակետը փոխվում է 180 աստիճանով՝ առանց որևէ հիմնավորման», ստացավ հետևյալ արձագանքը.
–Այդ դուք եք ասում առանց հիմնավորումների։ Ես չգիտեմ, իրենցից պետք է հարցնել իրենց հիմնավորումները։ Բայց քաղաքականության մեջ սա ընդունված է։

7or.am