«ՎԱՆ նախագիծ»՝ հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի հաշվետու համերգ
2010 թվականից «Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը: Նախագծի շրջանակներում երաժիշտ Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ ձևավորվել է «ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը, որի նպատակներն են հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու տարածումը:
2012թ. ապրիլի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնումկայանալու է «Վան» նախագիծ» երաժիշտների խմբի հաշվետու համերգը։ Կատարվելու են արևմտահայկական ժողովրդական ստեղծագործություններ նորովի մշակմամբ և գործիքավորմամբ («Համշենա շարան», «Մալաթիա» «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ և այլն):
«ՎԱՆնախագծի» մասին
«Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը 2010 թվականի նոյեմբերից։
Ծրագրի հիմնական նպատակներն են
- Աջակցել Հայկական բարձրավանդակի տարածքում ապրող տարբեր էթնիկ խմբերի և Հայաստանի բնակչության միջև միջսահմանային մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը՝ համատեղ արտահայտվելու, միջմշակութային փոխանակության և երկխոսության հնարավորություններ ստեղծելու միջոցով,
- Նպաստել Հայկական բարձրավանդակում ներկայումս բնակվող տարբեր էթնիկ խմբերի ավանդական երաժշտության և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրությանը, դրանում առկա հայկական շերտի բացահայտմանն ու վերհանմանը,
- Իրականացնել միջոցառումներ՝ ուղղված հայերի, ինչպես նաև Հայկական բարձրավանդակի տարածքում բնակվող էթնիկ խմբերի ավանդական մշակութային ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանը:
«ՎԱՆ նախագծի» շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները Նորայր Քարտաշյանի ղեկավարոթյամբ մասնակցել են Արգուվանի և Մնձուրի երաժշտական փառատոններին։ Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:
2011թ. սեպտեմբերի 15-ին «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով «ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը Ստամբուլում համերգային ծրագրով մասնակցել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսությանը:
«ՎԱՆ նախագիծն» իրականացվում է Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի ֆինանսական աջակցությամբ:
«ՎԱՆ նախագիծ»՝ հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի հաշվետու համերգ
2010 թվականից «Երկիր» միությունը նախաձեռնել և իրականացնում է «ՎԱՆ նախագիծ» Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիրը: Նախագծի շրջանակներում երաժիշտ Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ ձևավորվել է «ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը, որի նպատակներն են հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու տարածումը:
2012թ. ապրիլի 2-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայանալու է «Վան» նախագիծ» երաժիշտների խմբի հաշվետու համերգը։ Կատարվելու են արևմտահայկական ժողովրդական ստեղծագործություններ նորովի մշակմամբ և գործիքավորմամբ («Համշենա շարան», «Մալաթիա» «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ և այլն):
«ՎԱՆ նախագծի» մասին