Տնտեսական

30.03.2012 13:27


Չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած

Չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած

Սույն թվականի մարտի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ  շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձու:

Խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից: Այժմ Ծառայության կողմից  աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը