Այս երկուշաբթի՝ ապրիլի 2–ին, սկսվելու է Ավագ շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող և Մեծ պահքի վերջին շաբաթն է, որն ավարտվում է Սուրբ հարության՝ Զատկի տոնով։ Այդ ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Ավագ շաբաթվա բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը, և յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը.
Ավագ երկուշաբթի՝ Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օր:
Ավագ երեքշաբթի՝ տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օր:
Ավագ չորեքշաբթի՝ Տիրոջ մատնության հիշատակի օր:
Ավագ հինգշաբթի՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օր:
Ավագ ուրբաթ՝ Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օր:
Ավագ շաբաթ՝ Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ:
Այս երկուշաբթի սկսվելու է Ավագ շաբաթը

Կիրակի՝ Սուրբ Զատիկ։
Երկուշաբթի՝ Ննջեցյալների հիշատակության օր՝ Մեռելոց:
Նշենք, որ այս տարի Մեծ պահքը սկսվել է փետրվարի 20–ին։ Այն տևում 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնը, որն այս տարի կնշվի ապրիլի 8-ին:
7or.am