ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անդրազգային հանցավորության հարցերով պատասխանատու Դենիել Հեսթինգսի եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հովսթրայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ ՀՔԾ-ին վերապահված հանցագործությունների քննության հետ կապված մի շարք հարցեր:
Ա. Միրզոյանը տեղեկացրել է, որ ընտրական գործընթացների հետ կապված գործող քրեական օրենսգրքում նախատեսված է 12 հանցակազմ, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով ՀՔԾ-ի ենթակայությանը վերապահվել է 4-ը: Մասնավորապես`ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը:
Հյուրերի խնդրանքով Ա. Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է ընտրակաշառքի դեպքերին, ընտրական գործընթացների վերաբերյալ հաղորդումների քննարկման կարգին, քրեական գործ հարուցելու առիթների եւ հիմքերի վերաբերյալ հարցերին:
«ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչների մոտ ձեւավորվել է ընտրական գործընթացների վերաբերյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործերի քննության բավականին հարուստ փորձ եւ մեթոդիկա»,- նշել է Ա. Միրզոյանը` վստահեցնելով, որ ՀՔԾ-ն ունի կամք եւ վճռականություն` իր լիազորությունների շրջանակներում պաշտպանելու քաղաքացիների ընտրական իրավունքը եւ ընտրախախտում թույլ տված անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու:
Կարևորելով հանրային իրազեկումը, շեշտվել է նաեւ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլատրելի սահմաններում պատրաստակամ է ապահովելու հրապարակայնությունը:
ՀՔԾ պետն իր պատրաստակամությունն է հայտնել պետական եւ ոչ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցում` ընտրությունների բնականոն անցկացման գործընթացն ապահովելու համար:
Հանդիպում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում

ՀՀ հատուկ քննչական ծառայություն