2012թ. փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Թատրոն-X» 5-րդ հանրապետական փառատոնի մասնագիտական հանձնախմբի նիստը (անդամներ՝ Ռ. Բաբայան, Կ. Խոդիկյան, Լ. Մութաֆյան): Քննարկվել են ոչ պետական թատերախմբերի հայտերը, հաստատվել է մասնակից թատերախմբերի ու թատրոնների ցուցակը:
2012 թ. ապրիլի 2-ից մայիսի 3-ը «Թատրոն-X»-ին կմասնակցեն մայրաքաղաքի, մարզերի և ԼՂՀ 30 թատերախմբեր ու թատրոններ: Ներկայացումներին հաջորդող մասնագիտական քննարկումներից բացի` մարզերում նախատեսվում են նաև վարպետության դասեր և կլոր սեղաններ տեղի ստեղծագործողների և ուսանողների մասնակցությամբ:
«Թատրոն-X»` 5-րդ փառատոն

Փառատոնի նախագահ – Արա Խզմալյան
Գեղ. ղեկավար – Ռուբեն Բաբայան
Փառատոնի գլխավոր հովանավոր - «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ (պրոդյուսեր – Էրիկ Բարսեղյան):
Հանդիսավոր բացումը տեղի կունենա 2012թ. ապրիլի 2-ին, Հովհ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում: