Լրահոս

29.03.2012 17:30


ԿԸՀ–ն անհիմն է համարել Հակոբ Հակոբյանի պահանջն ընդդեմ Սեդրակ Սարոյանի

ԿԸՀ–ն անհիմն է համարել Հակոբ Հակոբյանի պահանջն ընդդեմ Սեդրակ Սարոյանի

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 19 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանի պահանջով երկրորդ անգամ է անդրադարձել նրա դիմումին և որոշել, որ այն անհիմն է։

Հակոբ Հակոբյանը ԿԸՀ–ի ուշադրությունն էր հրավիրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պատասխանին, որ Սեդրակ Սարոյանին տրված տեղեկանքում որևէ սխալ տեղեկություն և ապօրինություն չկա։

Ավելի վաղ ԿԸՀ–ն պատգամավորության թեկնածու Սեդրակ Սարոյանին պատգամավորության թեկնածուի գրանցման հարցը քննարկելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու դիմումը վերահասցեագրել էր թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը։

Հակոբ Հակոբյանը պնդում է, որ Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում և Ռուսաստանում և տարվա մեծ մասն անց է կացնում այնտեղ, հետևաբար չի կարող գրանցվել որպես պատգամավորության թեկնածու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը