Լրահոս

18.05.2009 18:51


Նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալել է մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն հյուրընկալել է մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս,  Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շարլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին:

Նախագահ Սարգսյանը ուրախությամբ ողջունել է մեծանուն հայորդու հերթական այցը և անգնահատելի համարել նրա ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ու ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Երկրի ղեկավարն ասել է, որ այսօր կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստում ներկաները մեկ անգամ ևս վերահստատել են, որ Հայաստանը Սփյուռքով, իր հայտնի հայրենակիցներով մեկ երկիր է, առանց նրանց՝ բոլորովին այլ:

Մեծանուն երգիչն ասել է, որ 21 տարվա ընդմիջումից հետո այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և խիստ տպավորված է:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը և Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին:

Ի դեպ, Երևանում կառուցվում է Շարլ Ազնավուրի տուն-թանգարանը, որտեղ օրերս եղել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա աշնանը:

Այս խորագրի վերջին նյութերը