Լրահոս

29.03.2012 16:16


Նժդեհյան ցեղակրոն կուսակցության խորհուրդ. «Հայ ազգն այլևս ի վիճակի չէ այսպես ապրել»

Նժդեհյան ցեղակրոն կուսակցության խորհուրդ.  «Հայ ազգն  այլևս  ի վիճակի  չէ այսպես ապրել»

Կարծես  թե,  հասունացել  էր  ժամանակը,  որ  երկրի  իշխանությունները  ձեռբազատվեին  ստեղծված  իրավիճակից,  դրսևորեին  կամք,  վերականգնեին  Ազգի  հավատը  առ  ապագա  և  երկիրը  դուրս  բերեին  առկա  վիճակից:  Իսկ  վիճակի  մասին  գիտեն  բոլորը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ազգակերտման  գործընթացն,  որով  առաջնորդվում  է  «Նժդեհյան  Ցեղակրոն»  կուսակցությունը,  իր  մեջ  ներառում  է նաեւ  իրական  Ազգային  ընտրությունների  միջոցով  Ազգային  պետության  կերտում: 

Ցավոք,  կայանալիք  ընտրությունները  ոչինչ  չեն  որոշելու  ազգակերտման  գործընթացում,  քանի  որ  բոլոր  մասնակից  ուժերն  իրենց  ունեցած  վարչական  ռեսուրսներով,  իրենց  ծրագրերով,  կարգախոսներով  և  դրանք  իրականացնողներով,  հիմնականում,  որևէ,  առընչություն  չունեն  Հայկական  Ազգային  պետության  կառուցման  և  Հայ  Ազգի  վերելքի  հետ:

Մենք  կարծում  ենք,  որ  մասնակցելով  երկրի  կառավարման  գործընթացին  կարող  ենք  ավելի  արագ  իրականացնել  մեր  գաղափարներն  ու  ծրագրերը:  Սակայն,  գոյություն  ունեցող  գերմոնոպոլ  քաղաքական  ու  տնտեսական  համակարգում  Ազգային  ժողովում  մի  քանի  տեղ  ունենալը  որևէ  բեկում  չի  կարող  առաջացնել  այդպիսի  համակարգի  վերափոխմանը:

Հայ Ազգն  այլևս  իվիճակի  չէ  այսպես  ապրել  ու  զարգանալ:

Անկախ  ԱԺ  ընտրությունների  արդյունքներից,  «Նժդեհյան  Ցեղակրոն»  կուսակցությունը  շարունակելու  է  իր  գործունեությունը  և  պայքարը,  ձգտելով  համախմբել  բոլոր  այն  ուժերին,  որոնց  նպատակը  եւս  ազգակերտման  գործընթացն  է  մեր  երկրում:

Այդ  նպատակին  հասնելու  համար  «Նժդեհյան  Ցեղակրոն»  կուսակցությունն  իրագործելու  է  բոլոր  քաղաքական  քայլերը,  որոնք նպաստելու  են  այդպիսի  համակարգի  կազմալուծմանը:

Չկա  անկարելին,  երբ  կա  զորեղ  ու  վճռական  կամքը:

Ահա  կարգախոսը,  որով  պետք  է  առաջնորդվեն  բոլոր  առաջադեմ  Ազգային  ուժերը:

Նժդեհյան  Ցեղակրոն 

կուսակցության   խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը