Լրահոս

29.03.2012 16:11


2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր

2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր

Պաշտպանի գնահատականը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • 2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր:
  • Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ երթակարգավարական կետերը ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ (սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան) կետեր և այլն):
  • Մինչ օրս չի լուծվել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանս­պոր­տից օգտվելու ապահովման հարցը:

 

  • Չեն ձեռնարկվել միջոցներ ինքնաշեն տ­րանս­պորտային միջոցներին ներկայացվող պահանջներն ու դրանց պետական գրանց­ման կարգը հստակեցնելու ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

  • 2011թ. արձանագրվել են թվով 4900 վարչական իրավախախտում նախորդ տարվա 3700-ի փոխարեն, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 34.5 մլն դրամ նախորդ տարվա 23.0 մլն դրամի համեմատ:
  • 2011 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 838,5 մլն. դրամի չափով տուր­քեր, վարձակալական վճարներ և այլ ոչ հարկային եկամուտներ:
  • Փոփոխություններ են կատարվել ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլա­յին տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և մարդատար-տաքսի ավ­տո­մո­­բիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգերում, ո­րոնց արդյունքում բարելավվել են ընթացակարգերը և նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը:
  • Բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործընթացը կարգավորող իրավական դաշտում` տրանսպորտային մի­ջոց­նե­րը ցանկացած տեխնիկական զննման գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպության կայանում տեխնիկական զննության ներկայացնելու հնարավորության ապահովման նպատակով:
  • Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանն է ներկայացվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում  իրավախախտումները կանխելուն և այլն:  

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի  սույն բաժինն (24) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/604  հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը