Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված դրական և բացասական զարգացումները
ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտումառկաթերություններնուխնդիրները
Մտահոգիչ է եղել մարդու և առաջին հերթին տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը: Միայն 2011թ. պաշտոնական տվյալներով հայտնաբերվել է շրջակա միջավայրի համար վնասակար գործունեության իրականացման 5 դեպք, երբ առկա չի եղել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:
Շարունակվել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ տարածքների ոչնչացումը, մասնավորապես՝ անտառների (անտառային հողերի) հատկացումները տարբեր տնտեսական գործունեությունների իրականացման համար, ընդ որում՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման: Շարունակվել են ապօրինի ծառահատումների դեպքերը, որոնք Նախարարության համապատասխան կառույցների կողմից չեն արձանագրվել, և համապատասխան վարչական վարույթներ չեն սկսվել:
Մտահոգիչ է եղել հանքարդյունահանման հետ զուգակցվող և շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը թողնող ևս մեկ խնդիր՝ այդ գործունեության արդյունքում շարունակաբար աճող թափոնները և պոչամբարները: Նախարարության կողմից բավարար չափով չեն ուսումնասիրվել ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերության հետևանքով խախտված, դեգրադացված հողերը (պոչամբարներ, մետաղական հանքավայրերի լցակույտեր):
Առանձին դեպքերում Նախարարությունը թերացել է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին սահմանված կարգով հասարակությանը իրազեկելու գործընթացը կազմակերպելու ժամանակ: Որոշ դեպքերում էլ հասարակական կառույցների հետ չի քննարկել իրավական ակտերի նախագծերը:
2011թ. ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը գրանցել է 36 զանգ: Նման ցածր ցուցանիշը վկայում է ինչպես բնակչության իրազեկվածության ցածր մակարդակի, այնպես էլ նախարարության հանդեպ ունեցած վստահության պակասի մասին:
Արձանագրված դրական զարգացումները
Պահպանվել է Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը և Սևանա լճի հարակից տարածքներում ստեղծվել են հանրային լողափեր:
Կասեցվել են «Թռչկան» ջրվեժը սնուցող գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները, և ջրվեժը ներառվել է ՀՀ բնության հուշարձանների ցանկում` որպես գեղագիտական առանձնահատուկ արժեք ունեցող ջրագրական հուշարձան:
Մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ ՀՀ-ում իրականացվել են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրեր:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններնուխնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված դրական և բացասական զարգացումները
ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Արձանագրված դրական զարգացումները
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (4) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/608 հասցեով։