Երևանում երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում,
Հարգելի քաղաքացիներ,
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման և Երևանի քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման գործարկման հետ կապված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականիմարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը չեն աշխատելու:
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը և խնդրում տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների ստացման համար դիմել 2012 թվականի ապրիլի 3-ից սկսած:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ`
1. 2012 թվականի ապրիլի 3-ից Երևան քաղաքում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում` Գաջեգործների 76 հասցեում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ).
2. տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործողության վերջին օր կհամարվի 2012 թվականի ապրիլի 3-ը:
Երևանում երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում,
Հարգելի քաղաքացիներ,
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման և Երևանի քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման գործարկման հետ կապված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը չեն աշխատելու:
Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը և խնդրում տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների ստացման համար դիմել 2012 թվականի ապրիլի 3-ից սկսած:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ`
1. 2012 թվականի ապրիլի 3-ից Երևան քաղաքում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում` Գաջեգործների 76 հասցեում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ).
2. տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործողության վերջին օր կհամարվի 2012 թվականի ապրիլի 3-ը:
Ճանապարհային ոստիկանություն