Լրահոս

29.03.2012 15:45


ՏՄՊՊՀ-ն կհրապարակի իր բացահայտումները

ՏՄՊՊՀ-ն կհրապարակի իր բացահայտումները

Վաղը` մարտի 30-ին, ժամը 12-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը «ՄԳԱ Ուոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ:
  

Նշված ընկերությունը  սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր` ջրի հումքային ծագման մասին տալով ոչ ճիշտ տեղեկություններ. մասնավորապես այն, որ, իբր, ընկերության կողմից վաճառվող «Մաքուր ջուր» ապրանքանիշի ջրի շշալցման ժամանակ օգտագործվող ջուրը վերցվում է ուղղակիորեն լեռնային աղբյուրից:   

Հանձնաժողովը բացահայտել է, որ «ՄԳԱ Ուոթըր» ընկերության արտադրատեսակների համար օգտագործվում է քաղաքային սովորական  ջրամատակարարման ցանցի ջուրը:

Այս խորագրի վերջին նյութերը