Լրահոս

29.03.2012 13:51


Արևմտյան երկրներում ապաստան խնդրող հայերի թիվն ավելանում է

Արևմտյան երկրներում ապաստան խնդրող հայերի թիվն ավելանում է

 «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցին, հաղորդում է, որ վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 11 հազար հայաստանցի է դիմել արևմտյան զարգացած պետություններին` ապաստան տրամադրելու խնդրանքով։

Ըստ զեկույցի՝ միայն Ֆրանսիայում 2011-ին երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։

Ըստ այդմ՝ հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող տասը ազգությունների մեջ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը` 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի ու 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։

Ֆրանսիայից բացի, նախորդ տարվա ընթացքում, ապաստան խնդրող հայերի թվի աճ է արձանագրվել նաև Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Կանադայում։

Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է` բնակչության փոքր թվով։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը