ԱՄՆ-ի ամենաբարձրահասակ մարդը 30 հազար դոլար է հավաքել նոր կոշիկներ գնելու համար
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Ռոչեստեր քաղաքում բնակվում է Ուկրաինայից ներգաղթյալ 29-ամյա Իգոր Վովինսկին, ում հասակը 2,34 մետր է: Ներկա պահին նա ունի ընդամենը մեկ զույգ կոշիկ, որը պատրաստվել է հատուկ Իգորի համար դեռ 2006թ., գերմանացի վարպետի կողմից։ Սակայն այդ կոշիկները ևս հարմար չեն և ցավ են պատճառում տղամարդուն: Վովինսկին ստիպված անցնել է հեռակա ուսման: Նա դիմել է բոլոր խոշոր կոշիկի ընկերություններին, սակայն դրանցից ոչ մեկը չի ընդունել հսկայի պատվերը, իսկ միակ ընկերությունը, որը համաձայնել է կարել Իգորի համար կոշիկներ, հայտարարել է, թե պատվերի գինը 15 հազար դոլար է: Անհրաժեշտ գումարը հավաքելու նպատակով, մարտի 6-ին, Վովինսկին «Հովանավորի՛ր ինձ» կայքում տեղադրել է հայտարարություն՝ խնդրելով օգնել իրեն: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 30 հազար դոլար: «Ես ուղղակի չեմ հավատում, թե ինչքան առատ և հոգատար կարող են լինել մարդիկ»,-ասել է Իգորը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հնարավոր են դարձրել իր երազանքի իրականացումը: