Լրահոս

18.05.2009 18:51


ԼՂՀ ԱԳՆ ղեկավար. «Կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»

Եթե համառոտ բնութագրելու լինենք զինադադարի 15 տարիները, ապա  դրանք Ղարաբաղի պետականության կազմավորման շարունակությունն ու դինամիկ համակարգի ձևավորումն էին, որն այսօրվա դրությամբ ապացուցել է իր կենսունակությունը:

Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստատեսության «Վեստնիկ» հաղորդմանը տված հարցազրույցում:

Անշուշտ ամեն ինչ չէ, որ մեր ուզածի պես կատարյալ է դասավորվում, սակայն մեզ հաջողվել է լուծել, իմ կարծիքով, ամենակարևոր խնդիրները. բանակ ենք ստեղծել, որը անվտանգության ամենահիմնական երաշխիքն է, կառուցել ենք պետական կառավարման ներքին համակարգ: Եվ այս ամենը, փաստորեն, տեղի է ունեցել պատերազմի և հետպատերազմյան զինադադարի պայմաններում, - նշել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Միաժամանակ Գեորգի Պետրոսյանը ընդգծել է, որ ղարաբաղյան կողմի համար կարգավորման անկյունաքարը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցն է:  

 

 

Այս խորագրի վերջին նյութերը