Լրահոս

29.03.2012 11:55


«Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը ներկայացվել է Հայաստանի տաղավարը

«Մշակույթների տոնահանդես» միջոցառմանը ներկայացվել է Հայաստանի տաղավարը

Մարտի 26-ին Օտտավայի Ալգոնքինի Կիրառական Արվեստների եւ Տեխնոլոգիայի Քոլլեջում (Algonquin College of Applied Arts and Technology) կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որտեղ, ինչպես նախկինում, ՀՀ դեսպանության կազմակերպությամբ եւ Օտտավահայ մշակութային կազմակերպության աջակցությամբ այլ երկրների կողքին ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը: Բացի Հայաստանից տարածաշրջանը ներկայացված էր միայն Իրանի դեսպանության կողմից:

            Տաղավարում ցուցադրվեցին հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ: Հայկական տարազներով հայ կամավորները մատուցեցին հայկական ուտեսներ: Ավարտին ցուցադրվեց տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի մասին (The Land of Noah): Տաղավարը մեծ հետաքրքրություն առաջացրեց բազմաթիվ այցելուների մոտ: 

Այս խորագրի վերջին նյութերը