Այսօրվա ասուլիսին ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանն ընդգծել է, որ 2011 թ. մայիսին կառավարությունը փոխեց դեղերի ներմուծման և արտահանման կարգը, ինչն էլ նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին: Նա հայտեց, որ հանրապետության դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներեն ներդիրով դեղեր: Ըստ բանախոսի՝ դա «Ստեկլովիդնոյե տելո» դեղատեսակն է, որն արտադրվում է Բելառուսում` հատուկ Ադրբեջանի համար։ «Չեմ բացառում, որ դեղը ներմուծվում է անմիջապես Ադրբեջանից: Այստեղ նաեւ բիոտեռորիզմի հարց կա: Անթույլատրելի է, որ այդքան հեշտացվել է դեղերի ներկրումը»,–նշել է ԴԱՆ տնօրենը։
Ադրբեջանից դեղեր ենք ներմուծո՞ւմ

7or.am