Մարտի 29-ին՝ ժամը 01։02-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:
Մինչ փրկարարների ժամանումը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988թ. ծնված Արմեն Մելքոնյանը և 1985թ. ծնված Յուրիկ Ավագյանը, որոնք տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց և, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս գրվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին:
Ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը` ջրասուզակներով, որոնք ժամը 05։50-ի սահմաններում ջրանցքում՝ եղեգների մեջ, հայտնաբերել են ուղևոր` 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանի դին:
Երկու զոհ ավտոպատահարից (Ֆոտո)

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի