Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկօրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ մարտի 28-ին նախատեսված հանդիպումը կկայանա այսօր։ Նշվում է, որ հանդիպման հետաձգվելու պատճառը Ահմադինեժադի վատառողջ լինելն է եղել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Թուրքիայի վարչապետը հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի և խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ։ Այսօր Էրդողանը հանդիպելու է նաև Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ:
Էրդողանը Ահմադինեջադի հետ կհանդիպի այսօր