2012 թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,
ելնելով ընտրական գործընթացներում դիտորդական առաքելության իր բազմամյա փորձից,
կարևորելով ոստիկանության դերը և անմիջական պատասխանատվությունն ընտրական ժամանակաշրջանում հասարակական կարգի պահպանման և հանցագործությունների կանխարգելման գործում,
արձանագրելով նախորդ ընտրությունների ընթացքում նախընտրական փուլերում վարչական ռեսուրսների լայնորեն օգտագործման, ընտրակաշառքների համակարգված բաժանումը և դրանց կանխարգելման ուղղությամբ իրավապահ մարմինների անգործությունը,
ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 1542–րդ հոդվածի դրույթներից, համաձայն որի արգելվում է, որ«Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով»,
կոչ է անում ՀՀ ոստիկանությանը
իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելու համար իրականացնել «Ընտրակաշառք» օպերացիա, որի նպատակն է կանխարգելել ընտրակաշառքի բաժանումը և ստացումը, իսկ ընտրակաշառք տալու դեպքերում բացահայտել այդպիսի դեպքերը և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծել:
Օպերացիայի արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ է պարբերաբար տեղեկացնել հասարակությանը, ինչպես նաև ամփոփել քվեարկությունից հետո 3 օրերի ընթացքում:
Գտնում ենք, որ միայն նշված գործողությունների իրականացմամբ իրապես կկանխարգելվեն և կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ մասնակցություն կունենա մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը:
Կոչ ՀՀ ոստիկանությանը
2012 թ. մարտի 27-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա բաժինների անձնակազմերի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է օրենքի շրջանակներում հետևի, որպեսզի ընտրություններն անցնեն աննախադեպ մակարդակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը,
կոչ է անում ՀՀ ոստիկանությանը
Գտնում ենք, որ միայն նշված գործողությունների իրականացմամբ իրապես կկանխարգելվեն և կբացահայտվեն ազատ և արդար ընտրություններին խոչընդոտող հանցագործությունները և ՀՀ ոստիկանությունն իր իրավասությունների շրջանակում արդյունավետ մասնակցություն կունենա մեր երկրում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կայացմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ