Լրահոս

29.03.2012 10:44


30 տարի առաջ շշի մեջ լիճը նետված նամակ է գտնվել

30 տարի առաջ շշի մեջ լիճը նետված նամակ է գտնվել

Գերմանացի ամուսնական զույգը զբոսանքի ժամանակ շշի մեջ լիճը նետված նամակ է գտել, որը գրվել է 1981թ.։ Ծանոթանալով բովանդակությանը՝ նրանք ուղևորվել են նամակում նշված հասցեով։ Պարզվել է, որ նամակի հեղինակը՝ Հայկե Լափսինը, 1981թ. 11 տարեկան է եղել։ Այժմ արդեն 42–ամյա Հայկեն շատ լավ հիշում է այն օրը, երբ մտքում նման նամակ ուղարկելու միտք ծագեց, և թե ինչպես էին ընկերներն իրեն հակառակը համոզում։

Նամակում փոքրիկ Հայկեն գրել է.

«Երբեք մի տանջիր կենդանիներին զվարճանքի համար, քանի որ նրանք զգում են ցավը այնպես, ինպես դու»։

Այս խորագրի վերջին նյութերը