Ոստիկանությունը ընտրացուցակի անճշտություն չի հայտնաբերել
ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի մարտի 28-ի էլեկտրոնային կայքէջում «Ահազանգում են քաղաքացիները» վերտառությամբ հրապարակմանը, ըստ որի՝ Երևանի Պուշկինի 37 շենքի 17 բնակարանի բնակիչ Դավիթ Ջալալյանը ահազանգել է այն մասին, թե իրենց բնակարանում ընտրելու իրավունք ունեն ընտանիքի 5 անդամները, սակայն ցուցակներում առկա է 7 քաղաքացու անհատական տվյալներ: Ըստ Դ. Ջալալյանի՝ նշված անճշտությունն առկա է նաև հարևանի ընտանիքի ցուցակում:
Ոստիկանության աշխատակիցների կողմից նշված հասցեներում օպերատիվ եղանակով իրականացված ուսումնասիրությամբ ընտրացուցակի անճշտություն չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ Երևանի Պուշկինի փողոցի 37 շենքը կազմված է երկու շքամուտքից, և երկուսում էլ բնակարանների համարակալումն սկսվում է 1-ից:
Պուշկինի 37 շենքի 17 բնակարանում 7 քաղաքացու /այսինքն՝ 2-ով ավելի/ անհատական տվյալները ոչ թե Դավիթ Ջալալյանի, այլ` Պուշկինի փողոցի 37 շենքի երկրորդ շքամուտքի 17-րդ բնակարանում բնակվող ընտանիքի անդամների տվյալներն են:
Դավիթ Ջալալյանի կողմից նշված այլ անձի` հարևանի հասցեի տվյալները ևս ճշգրիտ են, քանի որ ընտրացուցակում առկա են երկրորդ շքամուտքի 15-րդ բնակարանի բնակիչների տվյալները: