Լրահոս

29.03.2012 00:05


«Ժառանգության» շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը

«Ժառանգության» շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը

 «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձևավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում:

Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գևորգ Կալենչյանը և Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

«Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը