Աշխարհ

29.03.2012 09:42


Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

Քրդերը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում քրդերին վերաբերող հատվածներից մեկը հետեւյալն է. «Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է: Միջին Արեւելքի սահմանամերձ տարածքներում ապրում են 27-36 միլիոն քրդեր (թվերը ճիշտ չեն կարող լինել, քանի որ ոչ մի երկիր ցարդ ազնիվ մարդահամար չի անցկացրել): Բայց նույնիսկ նվազագույն հաշվարկներով ներկա Իրաքի բնակչությունից ավելի լինելով, աշխարհի էթնիկական այս ամենամեծ խմբավորումը մինչեւ օրս չունի իր պետությունը: Ավելին, Քսենոֆոնի ժամանակներից սկսած այդ ժողովուրդը ամենուրեք ճնշված է եղել ամենատարբեր կառավարությունների կողմից» (1):

Անվերապահորեն ընդունելով քրդերի ազատ, անկախ պետություն ունենալու եւ արժանապատիվ կյանք ու կենսագործունեություն կազմակերպելու իրավունքը, նշմարենք սակայն, որ այստեղ նրանք գործ ունեն <> կոչված քաղաքական հնարքի հետ, որից ինչպես ասում են <>: Այդպիսի մի հնարք, ավելի համեստ չափաբաժնով, իրականացվեց 19-րդ դարավերջին 20-րդի սկզբին հայության նկատմամբ, որպես Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկյան Հայաստանում նախատեսված բարենորոգումներ, որը, սակայն, ավարտվեց հայերի սկզբում մասնակի, ապա` համապարփակ ցեղասպանությամբ: Ճիշտ է, ընդունվեցին նաեւ ցեղասպանության փոխհատուցման որոշումներ ու վճիռներ, բայց ճիշտ է նաեւ, որ դրանց իրականացմանը խանգարեցին նույն ուժերը, որոնք գայթակղիչ առաջարկներ էին արել:

Քրդերի եւ տարածաշրջանում ապրող այլ ազգերի համար պատմական այս փորձը բավարար է հետեւյալ եզրակացություններն անելու.  ազատության եւ ազատագրության ուղիներում հարկավոր է ապավինել նախ եւ առաջ սեփական ծրագրերին եւ ոչ թե դրսից թելադրված կամ պարտադրված նախագծերին, անպայման պայման է հարգել դրացի ժողովուրդների իրավունքները, այդ թվում` նրանց հիմնական եւ անօտարելի իրավունքը բնօրրան հայրենիքի նկատմամբ, սեփական բարեկեցությունը հնարավոր չէ կառուցել ուրիշի դժբախտության վրա:

Մեկ այլ տեղում Ռալֆը շարունակում է.

<<Ինչ վերաբերում է Սիրիայի եւ Իրանի քրդերին, նրանք էլ անկասկած կմիանան իրենց ազգակիցներին, եթե կարողանան, անկախ Քուրդիստանում: Աշխարհի օրինական ժողովրդավարական պետությունների հրաժարվելը կամ դժվարությունը մինչեւ օրս քրդական անկախությանը հետամուտ լինելու որոշումից պարզապես մարդու իրավունքների անտեսման մեղանչանքն է, որն անհամեմատ վատ է, քան բոլոր այն մեղքերը, որ մենք առօրյա մամուլում հանդիպում ենք: Ի դեպ, Դիարբեքիրից մինչեւ Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաեւ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ամենաարեւմտամետ պետությունը>>:

Այնուհանդերձ հարց է ծագում, իսկ որո՞նք են, իսկապես, Ռալֆի եւ նրա փորձագիտական խմբի հետապնդած նպատակները: Դրանք մի քանիսն են.

-Առաջին հերթին փորձել Հայկական հարցին հակադրել Քրդական հարցը, դրանով իսկ կրկին շրջանցել Հայկական հարցի լուծումը, ինչպես նախկինում, ինչը ժամանակին նկատել է հայ մեծ վիպասան Րաֆֆին (2):

-Փորձել թշնամացնել քրդերին ու հայերին` խանգարելու համար երկու ժողովուրդների սեփական ազատագրական պայքարը սեփական ուժերով ու ծրագրերով առաջ մղելու եւ սեփական իրավունքները ինքնուրույն պաշտպանելու գործընթացը:

-Փորձել Հայոց բնօրրանը քրդերին <> միջոցով նախ թուրքերին <> հայկական պահանջատիրության նկատմամբ անժամանցելի պարտավորություններից, ապա դրանք տեղափոխելով քրդերի վրա` շփոթի մատնել հայկական կողմը, որ ինքն էլ չիմանա, թե իրականում ո՞ւմից, ի՞նչ է պահանջում:

-Փորձել Հայաստանի օկուպացված տարածքներից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկիայից, կրկին ու կրկին սպառնալ Հայաստանին ու հայությանը, այդ թվում` դեպի ծով ելքից <> ու ապօրինի ու հանցագործ շրջափակումներ իրականացնելու միջոցով:

Որոշ ազգերի ու պետությունների անտեսելով, մյուսներին գայթակղիչ առաջարկներ անելով` Ռալֆը քայլ առ քայլ ականապատում է ողջ Միջին Արեւելքը եւ այդ գործում նրան հաճախ օժանդակում են արեւմտյան որոշ փորձագետներ (3) եւ լրատվամիջոցներ (4) նույնպես, ինչպես օրինակ Reuters գործակալության պարագայում, երբ` <>: 

Ականների մի մասն արդեն պայթել է, մյուսները շարունակում են պայթել, կան որ պայթելու են հետագայում` այդպես, դրվագ առ դրվագ, Միջին Արեւելքը վերածելով Երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմի: Բայց խոստովանենք, որ այն, ինչ ծրագրել է Ռալֆն ու իր փորձագիտական միտքն ու խումբը` մեկ բան է, մեկ այլ բան` տարածաշրջանային իրական զարգացումներն ու գործընթացները, որոնք հասկանալու եւ, ըստ այդմ, գործելու պարտավորություն ունեն, ոչ միայն հայերը, այլեւ տարածաշրջանում ապրող մյուս ժողովուրդները, այդ թվում` քրդերը:

Ռալֆի կողմից անտեսվածների շարքին հայտնված հայերի ու Հայաստանի մասին կխոսենք այս թեմայով Հայաստանին վերաբերող եզրափակիչ հոդվածում:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Ծանոթագրություն

1. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal | Terms of Service.

2. Տես, Րաֆֆի, <>, 1880, <>, թիվ 1 (17), մարտ – ապրիլ, 2009, էջ 8-21, http://oukhtararati.com/:

3. Տես, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, <>, Eurasianet, http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/ :

4. Տես, Քուրդ զինյալները սպառնում են Թուրքիային` Սիրիա ներխուժելու դեպքում, Tert.am, 22.03.12, 23:53:  

Այս խորագրի վերջին նյութերը