ՀԿԿ Գյումրու քաղկոմի 2-րդ քարտուղար Կոնստանտին Ղավազյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, թե հույս չունի, որ խորհրդարանում կարող է մեծամասնություն ստանալ, բայց ցանկանում է ժողովրդի բարօրության համար մի քանի մանդատ ստանալ: Կոնստանտին Ղավազյանը վճռական է տրամադրված.
–Ներկայումս Կոմկուսը չի կարող խորհրդարանի 131 տեղերն էլ գրավել կամ մեծամասնություն կազմել և անցկացնել բոլոր այն առաջարկները, որոնք մեր ժողովրդի համար կուզենար անցկացնել հանուն մեր ազգի փրկության։
Հարցին՝ հիմա Կոմկուսը ո՞ր դաշտում է գործում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության, ՀԿԿ Գյումրու քաղկոմի 2-րդ քարտուղարը պատասխանել է, որ կոմունիստները միշտ էլ ընդդիմություն են եղել կապիտալիստներին, սակայն մերժում են կապիտալիստների դեմ հեղափոխական պայքարը Հայաստանում:
Իսկ հարցին՝ արդյոք կոմունիստները հետապնդվո՞ւմ են Հանրապետական կուսակցության կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ որոշ տեղեկությունների, իրենց գրասենյակի շենքի պատի վրայից հանել են ՀԿԿ ցուցանակը և փակցրել հանրապետականների ցուցանակը, որի գրասենյակը տեղակայված է նույն շենքի 2-րդ հարկում, Կոնստանտին Ղավազյանը պատասխանել է.
–Ուղղակի մեր ցուցանակը հին էր, և մենք նորն ենք պատվիրել ու հինը հանել ենք: ՀՀԿ–ն էլ այդ ընթացքում իր ցուցանակն է փակցրել: Ֆինանսական խնդիրներից ելնելով՝ չէինք կարող ցուցանակն ավելի շուտ պատվիրել: Հիմա մենք հանրապետականների հետ նույն հարկի տակ են գործում, և որևէ խնդիր չկա։
Նշենք, որ ՀԿԿ Գյումրու քաղկոմի առաջին քարտուղարը երկար տարիներ աշխատում է ՀՀԿ մարզխորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանի հետ և զբաղեցնում Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը:
Հանրապետականները կոմունիստներին չե՞ն ճնշում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի