Լրահոս

28.03.2012 17:39


Էրդողանը առաջարկել է Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցություններն անցկացնել Ստամբուլում

Էրդողանը առաջարկել է Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ բանակցություններն անցկացնել Ստամբուլում

Այսօր պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռըզա Ռահիմիի հետ քննարկել է եղել Իրանի միջուկային ծրագրերը: Ռահիմի տեղեկացրել է, որ երկրի միջուկային ծրագրերի վերաբերյալ միջազգային բանակցությունները նախատեսված է սկսել ապրիլի 13-ին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը առաջարկել է բանակցություններն անցկացնել Ստամբուլում՝ հիշեցնելով, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ավելի վաղ նշել էր, թե իրենք դեմ չեն Ստամբուլում բանակցությունների անցկացմանը:

Այս խորագրի վերջին նյութերը