ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական խումբ
Հայաստանի հանրապետությունում մինչեւ 2015 թ.-ի հունվարի 1-ը վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման հետ կապված գնման գործընթացի կազմակերպման նպատակով, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական խումբ` նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ:
Մասնագիտական խմբում ընդգրկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, “Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց” ՓԲԸ ներկայացուցիչները: Խմբի անդամները կմշակեն վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման մրցույթի տեխնիկական առաջարկները, որից հետո կհայտարարվի մրցույթ: Նախարար Մ.Վարդանյանի մեկ այլ հրամանով` ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման հետ կապված գնման գործընթացի կազմակերպման նպատակով, հաստատվել է գնահատող հանձաժողովի կազմը, որում ընդգրկվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կղեկավարի նախարար Մանուկ Վարդանյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական խումբ
Հայաստանի հանրապետությունում մինչեւ 2015 թ.-ի հունվարի 1-ը վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման հետ կապված գնման գործընթացի կազմակերպման նպատակով, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական խումբ` նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանի ղեկավարությամբ:
Մասնագիտական խմբում ընդգրկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, “Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց” ՓԲԸ ներկայացուցիչները: Խմբի անդամները կմշակեն վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման մրցույթի տեխնիկական առաջարկները, որից հետո կհայտարարվի մրցույթ:
Նախարար Մ.Վարդանյանի մեկ այլ հրամանով` ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման հետ կապված գնման գործընթացի կազմակերպման նպատակով, հաստատվել է գնահատող հանձաժողովի կազմը, որում ընդգրկվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը կղեկավարի նախարար Մանուկ Վարդանյանը: