Լրահոս

18.05.2009 18:45


Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե Եվրատեսիլում կատարվածի պատճառը Արշակյան քույրերն են

Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե Եվրատեսիլում կատարվածի պատճառը Արշակյան քույրերն են

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ոչ թե Ինգա և Անուշ Արշակյանների մեջ պետք է փնտրել 10-րդ տեղը զբաղեցնելու պատճառը, այլ մեր վարած և՛ արտաքին քաղաքականության, և՛ կազմակերպչական հարցերի մեջ։

-Կարծում եմ, որ խնդիրը ո՛չ միայն Սփյուռքի, այև Արցախի հետ կապված հարցն էր։ Սփյուռքի հետ կապված բողոքի ապացույցներից մեկն այն է, որ լոբբինգ իրականացնող հայկական մի կազմակերպություն արտգործնախարարին ԱՄՆ-ում չընդունեց։ Այնպես որ, այդ փաստը գոյություն ունի։ Կարծում եմ, որ կար այն խնդիրը, որ միջազգային հանրությանը Ինգա և Անուշ Արշակյաններին ներկայացնելը պատշաճ ձևով չի իրականացվել։ Ես շնորհակալություն եմ հայտնում և հիացած եմ նրանց կատարողական արվեստով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը