92 տարեկան հասակում մահացել է ականավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը
Այսօր` մարտի 28-ին 92 տարեկան հասակում մահացել է ականավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:
Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920թ Երեւանում:1941թ ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական եւ դաշնամուրի բաժինները, 1946-48 թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91թթ եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1970–2008թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թ-ից՝ պրոֆեսոր): Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի եւ կինոյի («Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956 թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958 թ.), «Նահապետ» (1977 թ.) ֆիլմերի համար:

Հարությունյանն արժանացել է բազմաթիվ մեդալների: