Կուսակցական գաղափարախոսությունն ու ծրագրերն ինչպե՞ս են արտահայտված ցուցակներում
Այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Երևանի «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել «Կուսակցական գաղափարախոսությունն ու ծրագրերն ինչպես են արտահայտված ցուցակներում» թեմայով։ Հյուրերն էին՝ ՀՀԿ՝ Արտակ Զաքարյան, ԲՀԿ՝ Արամ Սաֆարյան, ՀՅԴ՝ Լիլիթ Գալստյան և ՀԱԿ՝ Վլադիմիր Կարապետյան։
Մեկնարկային խոսքում ՔՄՀՀԿ–ի ղեկավար Ռուբեն Մեհրաբյանը համառոտ ներկայացրեց նախընտրական իրավիճակը.
–Որոշ կուսակցություններ ներգրավվել են այնպիսի գործիչներ, ովքեր դեռ մի քանի ամիս առաջ համարվում էին իրենց հակառակորդները, որոշ գործիչներ անդամագրվեցին կուսակցություններին ցուցակները կազմվելուց բառացիորեն օրեր առաջ և հետո զբաղեցրին բարձր՝ «անցողիկ» տեղեր այդ ցուցակներում ու դա արեցին ակնհայտորեն հենց ցուցակներում ընդգրկվելու նպատակով։ Միաժամանակ ցուցակներում տեղ չգտան այն գործիչները, ումից հասարակությունն ակնկալիքներ ուներ։
Մեհրաբյանը նաև հարցադրումներ է ներկայացրել բանախոսներին.
–Այնուամենայնիվ, ցուցակները կազմվել են հիմնականում հին գործիչների ընդգրկմամբ, ինչն առավել մեծ անակնկալ է թվում, քանի որ բոլորը խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Եթե քաղաքականություն իրականացնողները չեն փոխվում, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է փոխվի իրենց քաղաքականությունը, և ի՞նչն էր խանգարում փոխել մինչ այս պահը։

7or.am