Լրահոս

28.03.2012 15:39


Երկրաշարժ Արտաշատ քաղաքում

Երկրաշարժ Արտաշատ քաղաքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11.43-ին Հայաստանում` Արտաշատ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550.

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է Արտաշատում, Վերին Դվինում և Այգեստանում 3 բալ ուժգնությամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը