Լրահոս

28.03.2012 15:16


Ջավախքից արձագանքել են ԲՀԿ ցուցակին

Ջավախքից արձագանքել են ԲՀԿ ցուցակին

Բաց նամակ

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ

Գագիկ Ծառուկյանին

 Գոհունակությամբ տեղեկացանք, որ «Ջավախք» հիմնադրամի նախագահ Ստեփան Մարգարյանը ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում: Սա նշանակում է, որ Հայաստանի  ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը կարևորում է ջավախահայության խնդիրներն ու հետամուտ է լինելու դրանց լուծման հարցում:  Ակնկալում ենք, որ ապագա խորհրդարանը , որտեղ ԲՀԿ-ն կունենա լրջագույն դերակատարում, արդյունավետ աշխատանք կտանի Վրաստանի խորհրդարանի հետ` հանուն հայ-վրացական բարեկամության  և հանուն ջավախահայության խնդիրների լուծման:

Ջավախքը բազմաթիվ տաղանդավոր որդիներ է տվել Հայաստանին և Վրաստանին:Հարստացրել գիտության, մշակույթի, կրթության և զինվորականության ներկապնակը: Դարերով պահպանել է իր լեզուն և ազգային դիմագիծը:

Մենք գտնում ենք, որ երկու պետություններն էլ անելիք ունեն Ջավախքում: Վստահ ենք, որ Հայաստանում բնակվող հարյուր հազարավոր ծագումով ջավախքցիները և ջավախքի խնդիրներով մտահոգ քաղաքացիները, իրենց աջակցությունը կտան “ Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը:

 Ջավախքի Մտավորականների Միություն

«Ջավախք» Ժողովրդական Շարժում

Այս խորագրի վերջին նյութերը