Լրահոս

28.03.2012 18:15


Չի ներդրվել գյու­ղա­տն­տեսական ապահովագրությունը

Չի ներդրվել գյու­ղա­տն­տեսական ապահովագրությունը

 Պաշտպանի գնահատականը ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության նորաստեղծ սննդամթերքի ան­վտան­­գության պետական ծառայության կողմից դեռևս լիարժեք հսկողություն չի իրականացվել մսամթերքի վաճառքի նկատմամբ, մինչդեռ  գյուղատնտեսության նախարարության գործառույթների շրջանակն, ի թիվս այլ բնագավառների,  ընդգրկում է նաև սննդամթերքի անվտանգությունը:
  • Չի ներդրվել գյու­ղա­տն­տեսական ապահովագրությունը, այնինչ նման ապահովագրությունը կարող է ապահովել բնական աղետների հետևանքով  գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին հասցված վնասների փոխհատուցումը:
  • Չնայած ապրանքարտադրողների հա­մար տնտեսվարման բա­րե­նպաստ մի­ջա­վայ­ր ստեղծելուն, նախարարության կողմից ձեռնարկված գործնական ու դրական քայլերին,  արդյունքները բավարար չեն եղել:
  • Նախարարության ան­վտան­­գության պետական ծառայությունը չի իրականացրել պատշաճ հսկողություն հաց արտադրող ընկե­րու­թյուն­­ների գործունեության նկատմամբ:
  • Հան­րա­պետությունում առկա չէ սպանդանոցային բավարար ցանց՝ անասնագլխաքանակի մորթը պատշաճ ձևով իրականացնելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում արձանագրված դրական զարգացումները

  • Գյուղատնտեսության բնագավառում նա­խորդ տարվա համեմատ համախառն արտադ­րանքի աճը կազմել է շուրջ 14.1 տոկոս, ո­րի ա­վելացումը եղել է անաս­նա­պա­հա­կան հիմնական մթերքների արտադրության, ձկնա­բու­ծության, բանջարեղենի, պտուղների ծավալների մեծացման հաշվին:
  • 2011 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 34.8 տոկոսով, էականորեն բարձրացել է մշակա­բույսերի բերքատվությունը և արտադրության արդյունավետությունը:
  • Դրական տեղաշարժեր են գրանցվել պտղաբուծության բնագավառում: Պտղի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 83.7 տոկոսով: Աճ է գրանցվել նաև բուսաբուծական մյուս մթերքների արտադրության ուղղությամբ:
  • Վերամշակող ընկերությունների կողմից բանջարեղենի և պտղի մթերումները գերա­զանցել են նախորդ տարվա մակարդակը, համապա­տասխանաբար` 1.7 և 3.9 անգամ: Պտուղ­բանջա­րեղենի մթերում­­ների դիմաց վճարումները կատարվել են ամբողջությամբ:
  • Գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցելու նպատակով Երևան քաղաքում,  յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, կազմակերպվել են գյու­ղա­տն­տեսական մ­թերք­ների տոնավաճառներ:
  • Զգալի աշխատանքներ են տարվել գյուղա­տնտե­սությունում գործու­­նեություն իրակա­նացնող տնտեսավարողներին մատչելի պայմաններով վարկա­վորելու ուղղու­թյամբ: Ծրագրի երկու փուլերով տրամադրվել է տոկոսա­դրույքի սուբսիդավորմամբ ավելի քան 25 հազ. միավոր վարկ՝ 17.4 մլրդ դրամ գումարով:
  • Նախարարության նախաձեռնությամբ կատարվել են օրենս­դրական փոփո­խություն­ներ, որոնք հնարա­վորություն են ընձեռում գյուղա­տնտեսու­թյունում օգտա­գործվող տրակ­տորների, այլ տեխնիկայի, պա­րար­տանյութերի, սերմերի, թունաքի­միկատ­ների ներմուծումը, ինչպես նաև ներքին շուկայում, իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելով նպաստել այդ ռեսուրսների` գյուղատնտեսությունում տնտեսվարողների կողմից ձեռք բերման մատ­չելիությանը, դրանց ներմուծման և օգտագործման ծավալների ընդլայնմանը:
  • Աջակցություն է ցուցա­­­­­­­­բերվել կոոպերատիվների տեխնիկական միջոցների հագեցվածության մակար­­­­­­­­դակի բար­ձրացման ուղղությամբ: Հանրա­պետու­թյան անասնա­պա­հու­թյամբ մասնագիտացված 5 մարզի 33 համայնքներում ստեղծվել են սպառողական կոոպե­րատիվ­ներ:

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

 

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

 Տարեկան զեկույցի  սույն բաժինն (6) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/564  հասցեով։

Այս խորագրի վերջին նյութերը