Էկոնոմիկայի նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում
Պաշտպանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությանգործունեությանոլորտումառկաթերություններնուխնդիրները
Չի ապահովվել ոչ պարենային ապրանքների մակնշման, օգտագործման և պահպանման պահանջների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը:
Նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում` ոչ պարենային ապրանքների որակի և անվտանգության պահանջների վերահսկողության իրականացման ուղղությամբ:
Չնայած նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների, արդիական է մնացել սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման խնդիրը:
Չնայած որ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից 2011 թվականի ընթացքում իրականացվել է տեխնիկական կանոնակարգերի պահանջների և չափագիտական կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողություն 221 տնտեսվարող սուբյեկտներում, այնուամենայնիվ, մասնագետների կողմից այն գնահատվել է ոչ բավարար և անհրաժեշտություն կա այն է առավել ակտիվացնելու:
Բավարար չեն եղել հյուրանոցային ծառայությունների և մարզային հանգստի այլ ծառայությունների առաջարկի ավելացմանը, դրանց որակի և մրցունակության բարձրացմանը նպաստելուն ուղղված միջոցառումները:
Արձանագրված դրական զարգացումները
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են` 169-ից դառնալով 96, ստեղծվել է լիցենզիաների ձեռքբերման էլեկտրոնային հնարավորություն:
Ստուգումների ընթացքում 32 տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերվել են ոչ պարենային ապրանքների մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներ, որի արդյունքում տրվել են կարգադրագրեր չհամապատասխանող ապրանքների խմբաքանակների կասեցման վերաբերյալ, իսկ խախտումներ թույլ տված պատասխանատու անձանց նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ 7160000 դրամի չափով:
Ընդլայնվել է բաժնետիրական ընկերությունների տնօրենների պատասխանատվության շրջանակը՝ դրանով իսկ ընդլայնելով ներդրողների պաշտպանվածությունը:
Վիճակագրական տվյալների համաձայն` ընդլայնվել են զբոսաշրջության ծավալները:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններնուխնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Հաջորդիվ կտարածվի ՀՀտնտեսականմրցակցությանպաշտպանությանպետականհանձնաժողովիոլորտին վերաբերող թիվ 23 բաժնի ամփոփումը։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Էկոնոմիկայի նախարարության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում
Պաշտպանի գնահատականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Արձանագրված դրական զարգացումները
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (7) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/563 հասցեով։
Հաջորդիվ կտարածվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ոլորտին վերաբերող թիվ 23 բաժնի ամփոփումը։