Մարտի 29-ին` ժամը 19:00-ին, լեհազգի ռեժիսոր Յուլիուշ Մախուլսկու «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությամբ «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում կմեկնարկի «Լեհական Կինոտարի» փառատոնը, որն անց է կացվում Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ:
Կինոտարվա ընթացքում կներկայացվեն լեհական կինոյի դասական և ժամանակակից 10 ֆիլմ, որոնք բոլորն էլ` Լեհաստանի դեսպանության և «Նարեկացի» արվեստի միության համատեղ ջանքերով ցուցադրվելու են հայերեն թարգմանությամբ: Կինոտարվա դիտումները տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը և անպայմանորեն կուղեկցվեն կինոգետի կամ կինոգործչի կողմից վարվող հաջորդիվ քննարկումներով:
Կինոտարվա մեկնարկային ֆիլմը լեհական կինոյի անվանի աստղ, «ZEBRA» կինոստուդիայի հիմնադիր ռեժիսոր Յուլիուշ Մախուլսկու դեբյուտային` ռեժիսորին համբավ բերած «Վա-բանկ» դրամատիկ կատակերգությունն է:
Ֆիլմի գլխավոր հերոսն արջորս Հենրի Քվինթոն է, որը կյանքի վերջին վեց տարիներն անց կացնելով բանտախցում` ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից որոշում է կտրուկ փոխել իր կենսակերպն ու հրաժարվել հանցավոր աշխարհում ունեցած մեծ հեղինակությունից: Սակայն մտերիմ ընկերոջ մահվան բոթը Հենրիին ստիպում է վերանայել իր որոշումը:
Հենրի Քվինթոյի կերպարը մարմնավորել է ռեժիսորի հայրը` լեհական թատրոնի և կինոյի հայտնի ռեժիսոր և դերասան Յան Մախուլսկին, ով, հետաքրքիր հետևողականութամբ, ռեժիսոր-որդու գրեթե բոլոր ֆիլմերում էլ առաջին պլանի գլխավոր դերերում է խաղացել:
Լինելով նոր տեսակի կինոյի սկզբնավորման հաջող փորձ` «Վա-բանկ»-ը մեծ հետք և ազդեցություն է ունեցել ինչպես լեհական կինոյի պատմության մեջ, այնպես էլ Յուլիուշ Մախուլսկու ստեղծագործական հետագա կյանքում: Հաջողություն, որ ռեժիսորը պարբերաբար փորձել է հետ բերել` նկարահանելով <>, <>` իրենց նշանակությամբ առավել համեստ ֆիլմերը:
«Վա-Բանկ»-ը լեհական կինոյի պատմության մեջ արժևորվել է նաև մի շարք հեղինակային միջազգային կինոփառատոների պատվավոր մրցանակներով, ինչպիսիք են Գդանսկի ազգային կինոփառատոնը (Լավագույն դեբյուտ), Մանիլի միջազգային կինոփառատոնը (Հատուկ մրցանակ) ևՎեվեի միջազգային կինոփառատոնը (Գրան-պրի):
Կինոտարվա մեկնարկային ցուցադրության, ինչպեսև հաջորդիվ մյուս բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Մարտի 29-ին կմեկնարկի «Լեհական Կինոտարի» փառատոնը

Դավիթ Իսաջանյան
ՆԱՄ հասարակայնության հետ կապերի ղեկավար