Լրահոս

28.03.2012 14:34


Վլադիմիր Կարապետյան. «Կոնգրեսի հիմնական նպատակը մնում է ամբողջական իշխանափոխությունը»

Վլադիմիր Կարապետյան. «Կոնգրեսի հիմնական նպատակը մնում է ամբողջական իշխանափոխությունը»

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած կուսակցությունների ցուցակներին և դրանում ներկայացված անձանց նվիրված քննարկման ժամանակ  ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը հաստատել է, որ Կոնգրեսի հիմնական նպատակը մնում է ամբողջական իշխանափոխությունը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Այս մտքին հակադարձել է ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ ասելով, որ ընդդիմությունը ավելի լավ կանի անիմաստ նպատակների վրա ժամանակ չվատնի և մտածի համագործակցության մասին։

Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ եթե «ժողովուրդը վատ է ապրում, մարտի 1–ի սպանդը բացահայտված չէ, արգաղթը հասնում է վտանգավոր ծավալների, ամենակառուցողականը համախմբվելն է, որ ազատվենք այս իշխանությունից»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը