Հակահայկական հրապարակումներով հայտնի գործիչը կասկածվում է ահաբեկչություններ իրականցնելու կոչեր անելու համար
Ռուսաստանի «Իսլամական Կոմիտեի» ղեկավար Հեյդար Ջեմալի, ով հայտնի է իր հակահայկական հրապարակումներով և կոչերով, բնակության վայրում խուզարկում է իրականացվել համացանցում հրապարակված նյութերի պատճառով։ Դրանցում ահաբեկչություններ իրականցնելու կոչեր են եղել: Այս մասին ասված է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ islamcom.ru կայքում Յուսուֆ ալ Իեյրիի հեղինակությամբ հասարակական լայն շրջանակների համար տեղադրվել է «Կնոջ դերը ջիհադում» հոդվածը, որտեղ հեղինակը բերում է իսլամ դավանող կանանց ահաբեկչական գործողություններին մասնակցության օրինակներ, այդ թվում Չեչնիայում տեղակայված ՌԴ Զինված ուժերի զինծառայողների նկատմամբ, կոչ անելով ընթերցողներին հետևել նրանց օրինակին»,-ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ երեկ Հեյդար Ջեմալն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել էր, թե իր բնակարանում խուզարկություն է իրականացվել:
Հակահայկական հրապարակումներով հայտնի գործիչը կասկածվում է ահաբեկչություններ իրականցնելու կոչեր անելու համար
Ռուսաստանի «Իսլամական Կոմիտեի» ղեկավար Հեյդար Ջեմալի, ով հայտնի է իր հակահայկական հրապարակումներով և կոչերով, բնակության վայրում խուզարկում է իրականացվել համացանցում հրապարակված նյութերի պատճառով։ Դրանցում ահաբեկչություններ իրականցնելու կոչեր են եղել: Այս մասին ասված է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Նախնական հետաքննությամբ պարզվել է, որ islamcom.ru կայքում Յուսուֆ ալ Իեյրիի հեղինակությամբ հասարակական լայն շրջանակների համար տեղադրվել է «Կնոջ դերը ջիհադում» հոդվածը, որտեղ հեղինակը բերում է իսլամ դավանող կանանց ահաբեկչական գործողություններին մասնակցության օրինակներ, այդ թվում Չեչնիայում տեղակայված ՌԴ Զինված ուժերի զինծառայողների նկատմամբ, կոչ անելով ընթերցողներին հետևել նրանց օրինակին»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ Հեյդար Ջեմալն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել էր, թե իր բնակարանում խուզարկություն է իրականացվել: