Լրահոս

28.03.2012 12:07


Ֆիդել Կաստրոն հանդիպել է Հռոմի պապի հետ

Ֆիդել Կաստրոն հանդիպել է Հռոմի պապի հետ

Ֆիդել Կաստրոն հանդիպել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ի հետ, ով այցելել է Կուբա։ «Մեր ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսից տեղեկացա, որ Պապը ուրախ կլինի տեսնել ինձ, այդ պատճառով իրեն խնդրեցի  իր թանկագին ժամանակից մի քանի րոպե տրամադրել ինձ»,–գրել է Կաստրոն «Կուբադեբատ» թերթում տպագրված հոդվածում։

Ավելի վաղ՝1998թ., Ֆիդել Կաստրոն հանդիպել էր Կաթոլիկ եկեղեցու նախորդ առաջնորդ Հովհաննես–Պողոս II–ի հետ։ Այդ հանդիպումը նպաստել է հավատացյալների և եկեղեցու հանդեպ Կուբայի իշխանության վերաբերմունքի մեղմացմանը։ Տարիներ շարունակ իշխանությունները պնդում էին, թե Կուբան աթեիստական պետություն է, իշխանության վերաբերմունքը սկսեց փոխվել 90–ականների կեսից։

Կուբայի բնակիչների մեծամասնությունը կաթոլիկ է։ Սոցիալիզմի պայմաններում եկեղեցին փաստորեն միակ ուժն է, որ կարողանում է դիմադրել պետությանը, օրինակ, քաղբանտարկյալներին ազատելու հարցում։

Իր ճանապարհորդության մեկնարկից առաջ Հռոմի պապը  Կուբայի իշխանություններին հորդորել է հրաժարվել մարքսիզմից։ Կաստրոն 1962թ.՝ Հռոմի Պապ Հովհաննես XIII-ի գահակալության օրոք, եկեղեցուց մերժվել է ։

Այս խորագրի վերջին նյութերը