Լրահոս

28.03.2012 12:03


Պարույր Հայրիկյանին բազմաթիվ առաջարկներ են արել

Պարույր Հայրիկյանին բազմաթիվ առաջարկներ են արել

Այսօրվա մամուլի ասուլիսին «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ  Պարույր Հայրիկյանը նշեց պատճառները, թե ինչու ԱԻՄ–ը չի մասնակցում առաջիկա  խորհրդարանական ընտրություններին։ «Առաջին հերթին՝ նախընտրական մթնոլորտը և նյութական միջոցների բաշխումը, որոնք մեզ համար ազդանշան էին, որ ցանկալի ընտրություն չենք ունենալու։ Մեր մասնակցությունը կապում էինք հասարակական լուրջ աջակցության հետ, նպատակը 5 տոկոսը հաղթահարելը չէր, այլ մտածում էինք, որ այս փուլում էական ներդրում պետք է ունենանք, ավելացնենք ազգային արժեքների նկատմամբ միասնական վերաբերմունքը։ Մեզ աջակցելու առաջարկություն է արել միայն 400 հոգի, մինչդեռ հարկավոր էր առնվազն  2000 մարդ։ Տեսնելով, որ բավարար աջակցություն չունեն, որոշեցին չմասնակցել ընտրություններին»,–ասել Հայրիկյանը՝ նշելով, որ իրեն բազմաթիվ առաջարկներ են արել, սակայն ինքը մերժել է՝ «համարելով, որ թիմի ղեկավար է և չի կարող թողնել այն ու գնալ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը