ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը հաճախ անհիմն մերժվել է
Պաշտպանի գնահատականը ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:
Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները:
Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել և այդպիսիք, այսպես կոչված, «կցվել են շարք»:
Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի, վերցվել է անձնագիրը և պահվել իբրև երաշխիք:
Շատ դեպքերում հանցագործության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ՝ ժամանակավրեպ:
Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով («Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը») սահմանված ժամկետները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ:
Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում կալանավորված անձանց պահելու ժամկետները:
Հետաքննության և նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով:
Առանձին դեպքերում ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից:
Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան և առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն:
Հաճախ անձնագրերի և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:
Ոլորտի դրական զարգացումները
2011 թվականի վերջին երկու ամիսներին փոխվել է ոստիկանության արձագանքը իր աշխատակիցների կողմից կատարվող բռնությունների և խախտումների ահազանգերին և նման բողոքի կապակցությամբ Պաշտպանի 2011 թվականի վերջին միջնորդությանը տրվել է դրական ընթացք: Այսպես՝ քաղաքացի Ա. Ա.-ն հայտնել էր, որ քննիչ Ս. Սեդրակյանը իրեն անպարկեշտ ձևով նսեմացրել, վիրավորել, ինչպես նաև թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ: Կատարված ծառայողական քննությամբ, քննիչ Ս. Սեդրակյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Բարելավվել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումները հայտնաբերելու գործընթացը՝ այդ նպատակով տեղադրելով տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր:
ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաև դրանց տեխնիկական առաջադրանքները և ֆինանսական հաշվարկները:
Հաստատվել է «ՀայաստանիՀանրապետության ոստիկանությանկարգապահականկանոնագիրքըհաստատելումասին» ՀՀօրենքում փոփոխություններևլրացումներկատարելումասին»ՀՀօրենքինախագիծը, որի նպատակն է` բարելավել ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանվածության աստիճանը, ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտապես գործող հանձնաժողով:
ՀՀ ոստիկանության պետի կողմից 2011 թվականի նոյեմբերին ստորագրվել է «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասին» թիվ 3327-Ա հրամանը, որի նպատակն է` խթանել թաղային(համայնքային)ոստիկանությանմոդելիներդրմանը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը հաճախ անհիմն մերժվել է
Պաշտպանի գնահատականը ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Ոլորտի դրական զարգացումները
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան