Աշխարհ

28.03.2012 10:45


Լարսում երթևեկությունը կրկին արգելափակված է

Լարսում երթևեկությունը կրկին արգելափակված է

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Այլ մեքենաների համար Գուդաուրի (Պոստա) - Լարսի հատվածում     երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:   Կոբի- Լարսի  հատվածում   երթևեկությունը  բաց է:  2  տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: 
Գուդաուրի (Պոստա) - Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն  թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն  միակողմանի:
Գուդաուրի(Պոստա) - Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված  է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական  հսկողության և համակարգման ներքո: 
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը