Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սեուլում տեղի ունեցած Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ավարտից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան։
Թեհրանում Թուրքիայի վարչապետն այսօր հանդիպումներ կունենա Իրանի առաջին փոխնախագահ Մուհամեդ Ռզա Ռահիմիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Մարտի 29-ին Էրդողանին կընդունի Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունները, Սիրիայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագիրը:
Թուրքիայի վարչապետը ժամանել է Իրան
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սեուլում տեղի ունեցած Միջուկային անվտանգության գագաթնաժողովի ավարտից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան։
Թեհրանում Թուրքիայի վարչապետն այսօր հանդիպումներ կունենա Իրանի առաջին փոխնախագահ Մուհամեդ Ռզա Ռահիմիի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Մարտի 29-ին Էրդողանին կընդունի Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունները, Սիրիայում և Աֆղանստանում ստեղծված իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագիրը: