Այսօր քաղաքացիների խորհրդաժողովը քննարկել է Մաշտոցի այգու անօրինական կրպակները ապամոնտաժելու խնդիրը։ Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները 40 օր շարունակ բողոքի գործողություն են իրականացնում Մաշտոցի պուրակում՝ պահանջելով ապամոնտաժել տեղադրված կրպակները։
Քննարկվել է բաց նամակի նախագիծը, որն ուղարկվելու է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, մյուսն էլ՝ Երևանի քաղաքապետարանին: Նամակում ոստիկանապետին տեղյակ է պահվելու ապամոնտաժման մասին, նշվելու են մասնակիցների անունները, ժամանակը, օգտագործվելիք գործիքները եւ այլն, ինչպես նաև կոչ՝ ապահովել անվտանգությունը։ Նամակը կուղարկվի վաղն առավոտյան:
Մասնակիցների մեջ են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, քաղաքագետներ Մանվել Սարգսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Ստեփան Դանիելյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ԳԱՏԱՀ գիտական հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանն ու այլոք:
Ոստիկանապետին և քաղաքապետարանին տեղյակ է պահվելու

7or.am