Լրահոս

27.03.2012 14:17


ԺԿ. Նախագահ. «Ում ուզում՝ ընդգրկում են իրենց ցուցակներ»

ԺԿ. Նախագահ. «Ում ուզում՝ ընդգրկում են իրենց ցուցակներ»

Այսօրվա ասուլիսին «Ժողովրդական կուսակցության» նախագահ, Արտաշատի թիվ 17 ընտրատարածքում առաջադրված  Տիգրան Կարապետյանը ներկայացրեց իր նախընտրական կարգախոսը՝  «Եթե չընտրես, տանուլ կտաս»։ ԺԿ նախագահը մեկնաբանեց իր ղեկավարած կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու պատճառը։

«Համամասնական ընտրակարգով ընտրությունը մենաշնորհել են։ Ում ուզում՝ ընդգրկում են իրենց ցուցակներ»,–ասել է բանախոսը՝ հույս հայտնելով, որ կհաղթի մեծամասնական ընտրապայքարում։ 

Տեղեկանալով, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, ով առաջադրվել էր նույն ընտրատարածքում,  ինքնաբացարկ է հայտնել, Կարապետյանն ասաց.

«Կեցցե՛ մայիսի մեկը: Ես կցանկանայի, որ նա՛ լիներ, որովհետև դա կլիներ իսկապես պայքար: Արտաշատի դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանն է նույն ընտրատարածքում պայքարելու, բայց նրան ճանաչում են միայն իր ղեկավարած դպրոցում: Ես չգիտեմ՝ ինչու են դնում-հանում, հուսանք, որ դրանք կոալիցիոն խնդիրներ են և ինձ հետ կապված չեն»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը