Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, մեկնաբանելով վերջին շրջանի ներքաղաքական նախընտրական զարգացումները, կարծիք է հայտնել, թե ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև առայժմ հակամարտություն չկա։ Սակայն Հակոբյանն ընդգծել է, որ քաղաքական զարգացումները կարող են այնպես ընթանալ, որ ԲՀԿ–ն հայտնվի Ազատության հրապարակում՝ ընդդիմության կարգավիճակով։
–ԲՀԿ–ն կհայտնվի Ազատության հրապարակում, եթե նրա պահանջները չկատարվեն, և նա չստանա իրեն արժանի տեղը խորհրդարանում։ Եթե ՀՀԿ–ն կպարտադրի ԲՀԿ–ին մնալ սպասավորի և աղախնի դերում, դրա դեմ կապստամբի ԲՀԿ–ն։
Հակոբյանը խոսել է նաև այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին և նշել, որ դեռևս չի համագործակցում ոչ մի ուժի հետ։ Միաժամանակ մարքսիստը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ՝ ընտրակեղծիքներ և իշխանագողություն թույլ չտալու նպատակով։
ԲՀԿ–ն կհայտնվի՞ Ազատության հրապարակում

7or.am