Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների պահպանության բնագավառում
Պաշտպանի գնահատականը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել թանգարանների պահպանման և զարգացման ուղղությամբ: Ցուցադրական տարածքների պակասի պատճառով թանգարաններում ցուցադրվում են պետական պահոցներում պահվող թանգարանային հավաքածուների մոտ 9%-ը:
Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել թատրոնների նյութատեխնիկական հագեցվածության խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն ունի հիմնանորոգման և նոր տեխնիկական հնարավորություններով համալրման կարիք, իսկ առանձին դեպքերում թատրոնները, օրինակ Մնջախաղի պետական թատրոնը ապահովված չէ սեփական տարածքով:
Անհրաժեշտ միջոցներ չեն տրամադրվել համայնքային գրադարանների պահպանման ուղղությամբ: Թեև Նախարարության ենթակայության տակ եղած 13 գրադարաններում վիճակը էականորեն բարելավվել է, սակայն համայնքների ենթակայության տակ գտնվող գրադարանների վիճակը հեռու է բավարար լինելուց:
Չեն իրականացվել բավարար գործողություններ մարզերում մշակութային կյանքի համաչափ զարգացման համար անհրաժեշտ կայուն և արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:
Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության բնագավառում: ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օտարման ոչ ենթակա ցուցակում ընդգրկված որոշ շենքեր գտնվում են քանդման վտանգի տակ: Ըստ որոշ ուսումնասիրությունների, «Կումայրի» ճարտարապետական արգելոց թանգարանում որոշ շենքեր վթարային վիճակում են:
Չեն ձեռնարկել բավարար միջոցներ` հաշմանդամների համար մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Արձանագրված դրական զարգացումները
Կազմակերպվել են մի շարք պետական պաշտոնական համերգներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի ժամանակակից դիզայնով և տեխնիկական հնարավորություններով եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նոր բացված վեբ կայքի (www.nga.am,www.gallery.am) միջոցով հասարակությանը հասանելի են դարձել շտեմարանում գտնվող շուրջ 12.500 թանգարանային արժեքների մասին տեղեկույթները:
Հայաստանի թանգարաններում կազմակերպվել են շուրջ 200 մշտական և անհատական ցուցադրություններ, բացի այդ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային մասնակցել է 59 թանգարան` 107420 այցելու, իսկ Եվրոպական ժառանգության օրերին` 36 թանգարան` 11791 այցելու:
Թանգարանային ֆոնդերը համալրվել են 6661 առարկաներով, ամրակայվել է 2645 և վերականգնվել 1168 թանգարանային առարկա:
Գրադարանային հավաքածուները համալրվել են 59515 միավորով:
Տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով նորացվել են գրադարաններից օգտվողներին տրամադրվող էլեկտրոնային-տեղեկատվական աղբյուրները («EBSKO»և ՌԴ-ի խոշորագույն էլեկտրոնային ռուսալեզու հավաքածուների` «Integrum World» տեղեկատվության տվյալների փաթեթները):
Իրականացվել են արդեն ավանդական դարձած Գրադարանավարի օրվան նվիրված` «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը, որին մասնակցել է 102 գրադարան և կազմակերպվել է 257 միջոցառում:
Հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը՝ 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարություններին ընդառաջ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Հաշմանդամների գրադարանային սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ Լոռու և Շիրակի մարզային գրադարանների միջոցով իրականացվել է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը:
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ՀՀ Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզային գրադարաններում տեղակայվել է «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագիրը:
«Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվել են շուրջ 74 թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում:
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Գյումրիում ու Վանաձորում առաջին անգամ իրականացվեց «Միջհամայնքային մշակութային 1-ին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնը»:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններնուխնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Հաջորդիվ կտարածվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոլորտին վերաբերող թիվ 20 բաժնի ամփոփումը։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա:
Արձանագրվել են խնդիրներ մշակութային արժեքների պահպանության բնագավառում
Պաշտպանի գնահատականը ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
Արձանագրված դրական զարգացումները
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։
Տարեկան զեկույցի սույն բաժինն (16) ամբողջությամբ կարող եք կարդալ http://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/543 հասցեով։
Հաջորդիվ կտարածվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոլորտին վերաբերող թիվ 20 բաժնի ամփոփումը։
Տարեկան զեկույցը կազմվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա: