ՀՊԱԿ. «Արդարադատության նախարարությունը բացարձակապես չի կատարում իր պարտականությունները»
Հաղորդագրություն
Արդարադատության նախարարի հայտարարության մասին
Այն է՝ «Արդարադատության նախարարությունը անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ»:
Այս հայտարարությունը արել է մեր երկրի արդարադատության նախարարը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ երեկվա հանդիպման ժամանակ /Հ.Գ./:
Հավանաբար, մոռացել է միայն նշել, որ անմիջական առնչություն ունի միայն ՀՀԿ-ական քարոզչության հետ, որի արդյունքում էլ կուսակցական է դարձել, այն էլ՝ ընտրական գործընթացներում:
Ինչևէ, սա այն դեպքն է, որ պետք է համաձայնվել նորաթուխ ՀՀԿ-ականի հետ, քանի որ իրոք, արդարադատության նախարարությունը բացարձակապես չի կատարում Պետական լիազոր մարմնի իր պարտականությունները և, որպես հետևանք՝
- ՀՀԿ-ական պաշտոնատար անձինք զանգվածային ձևով իրենց ծառայողական դիրքն օգտագործում են հօգուտ կուսակցական շահերի՝ ՀՀԿ-ական Վարչապետի գլխավորությամբ,
- պետական ահռելի միջոցներ են օգտագործվում ՀՀԿ-ական քարոզչության համար,
- բանը հասել է նրան, որ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը վերածվել է ՀՀԿ-ական քարոզչության աղբյուրի,
- կուսակցություններն, այն էլ՝ ընտրություններին մասնակից, առատորեն զբաղվում են բարեգործական գործունեությամբ,
- բազմաթիվ ,կուսակցություններե չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և փորձում են անգամ մասնակցել ընտրություններին և այլն:
Ափսոս, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները տեղյակ չեն նաև, որ արդարադատության նախարարն այնքան էլ նախարար չէ, քանի որ նախարար է դարձել սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով...
Գուցե դա ավելի բարձրացներ վստահությունը նրա հանճարեղ մտքերի հանդեպ:
Հայաստանի ՊառլամենտարիզմիԿենտրոն/ՀՊԱԿ/ լրատվություն
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային:
Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր: Զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը նախ պարզաբանեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ:
ՀՊԱԿ. «Արդարադատության նախարարությունը բացարձակապես չի կատարում իր պարտականությունները»
Հաղորդագրություն
Արդարադատության նախարարի հայտարարության մասին
Այն է՝ «Արդարադատության նախարարությունը անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ»:
Այս հայտարարությունը արել է մեր երկրի արդարադատության նախարարը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ երեկվա հանդիպման ժամանակ /Հ.Գ./:
Հավանաբար, մոռացել է միայն նշել, որ անմիջական առնչություն ունի միայն ՀՀԿ-ական քարոզչության հետ, որի արդյունքում էլ կուսակցական է դարձել, այն էլ՝ ընտրական գործընթացներում:
Ինչևէ, սա այն դեպքն է, որ պետք է համաձայնվել նորաթուխ ՀՀԿ-ականի հետ, քանի որ իրոք, արդարադատության նախարարությունը բացարձակապես չի կատարում Պետական լիազոր մարմնի իր պարտականությունները և, որպես հետևանք՝
- ՀՀԿ-ական պաշտոնատար անձինք զանգվածային ձևով իրենց ծառայողական դիրքն օգտագործում են հօգուտ կուսակցական շահերի՝ ՀՀԿ-ական Վարչապետի գլխավորությամբ,
- պետական ահռելի միջոցներ են օգտագործվում ՀՀԿ-ական քարոզչության համար,
- բանը հասել է նրան, որ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը վերածվել է ՀՀԿ-ական քարոզչության աղբյուրի,
- կուսակցություններն, այն էլ՝ ընտրություններին մասնակից, առատորեն զբաղվում են բարեգործական գործունեությամբ,
- բազմաթիվ ,կուսակցություններե չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և փորձում են անգամ մասնակցել ընտրություններին և այլն:
Ափսոս, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները տեղյակ չեն նաև, որ արդարադատության նախարարն այնքան էլ նախարար չէ, քանի որ նախարար է դարձել սահմանադրական կարգի կոպիտ խախտումներով...
Գուցե դա ավելի բարձրացներ վստահությունը նրա հանճարեղ մտքերի հանդեպ:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/ լրատվություն
Հ.Գ.- http://www.moj.am/hy/news/item/2012/03/26/odhir/
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային:
Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր:
Զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը նախ պարզաբանեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ: