Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը
Մարտի 26-ին Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ‑գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, ԱՊՀ անդամ երկրների սպորտի բնագավառի պատասխանատու նախարարներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի անունից ողջունելով նիստի մասնակիցներին նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կարևորել է նման միջոցառումների դերակատարումը ԱՊՀ անդամ երկրներում միասնական համակարգված ծրագրեր իրականացնելու գործում: Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ վարվող պետական քաղաքականության խնդիրներ, ԱՊՀ անդամ պետություններում մինչ 2020 թվականը սպորտի զարգացման ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր, շախմատի զարգացման հեռանկարները ԱՊՀ երկրներում, ԱՊՀ անդամ երկրներում հռչակված սպորտի և առողջ ապրելակերտի տարվա միջոցառումների ցանկի հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալ ընդունելության և միջոցառման բարձր մակարդակով կազմակերպման համար` ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ‑գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը սպորտային եղբայրության գաղափարները ընդհանուր են ԱՊՀ բոլոր երկրների համար և միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է համատեղ բազմաթիվ ծրագրերի արդյունավետ կենսագործումը:
Նիստի երկօրյա աշխատանքների արդյունքում նախատեսվում են զեկույցներ ԱՊՀ անդամ երկրներում ալպինիզմի զարգացման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամների կողմից, ինչպես նաև 2012 թվականի սեպտեմբերին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների 8-րդ միջազգային սպորտային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

ՀՀսպորտիևերիտասարդությանհարցերինախարարությանտեղեկատվությանևհասարակայնությանհետկապերիբաժին