Մարզերը թերի են ներկայացված համամասնական ցուցակներում
Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ցուցակներում մարզերի ներկայացուցիչների նրգրավվածությունը շատ դեպքերում սիմվոլիկ է, և մարզերի հետ կապված կոնկրետ խնդիրների հազիվ թե լուծումներ տան: Շիրակի մարզում նման կարծիք ունեն համամասնական ցուցակներում ընդգրկված գործիչները: Պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանը, որը ՀՅԴ համամասնական ցուցակի 77-րդ հորիզոնականում է, կարծում է, որ մարզի խնդիրներն արդյունավետ կերպով կարող են ներկայացնել հատկապես տվյալ մարզի բնակիչ հանդիսացող գործիչները.
–Գտնում եմ, որ մարզերը շատ վատ են ներկայացված: Ըստ էության, մարզը կարող է լավ ներկայացնել մարզի բնակիչը: Եթե մենք ասում ենք, որ շարժվում ենք համամասնական ցուցակներով, բնականաբար, այդ տեղերը նույնպես պետք է բաշխել համամասնորեն՝ կապված մարզերի հետ: Հիմա ի՞նչ է ստացվել՝ մարզերի բնակիչները հայտնվել են վերջին տասնյակներում և շատ քիչ են անցողիկ տեղերում: Եթե մենք սահմանում ենք, որ ամեն 6-րդ պետք է լինի կին թեկնածու, այդ դեպքում եկեք նույն սկզբունքը կիրառենք մարզերի կտրվածքով,- ասել է Արշավիր Գասպարյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի